«Գասպարյան Վովա, ի՞նչ ես ուզում»

6854

Ոստիկանության Շենգավիթի բաժնի նախկին պետ Վարդան Ղուկասյանի մայրը պահանջում է որդուն ազատ արձակել բանտից։ Վարդան Ղուկասյանը՝ հայտնի «Դոգ» մականվամբ, կալանավորվել էր 2014 թվականին։ «Տղաս երկու տարի է՝ բանտում է։ Ինքն ազատազրկման 1/3-ն արդեն անցկացրել է բանտում և օրենքով՝ քանի որ ունի դրական բնութագիր, կարող է պատիժը կրել բանտից դուրս կամ կիսափակ ռեժիմով»,-«Ա1+»-ին ասաց Վարդանի մայրը՝ Սուսաննա Ղազարյանը։ Նա շեշտեց, որ 40-ամյա որդին առողջական խնդիրներ ունի և այլևս չի կարող մնալ բանտային պայմաններում. «Տղաս երևանյան հիվանդ է, ի վիճակի չէ այլևս... Գասպարյան Վովա, ի՞նչ ես ուզում, վերջապես ասա, իմանամ։ Տղայիս բաց ռեժիմի ժամանակն է, չի անում, չի թողնում դա։ Վրեժ է լուծում, չգիտեմ՝ ինչո՞ւ։ Ով իր հրամանները չի կատարում, ինքը ոչնչացնում է»։ Տիկին Սուսաննան նշեց, որ իրեն էլ փորձել են ահաբեկել, որպեսզի այլևս չպայքարի որդու ազատության համար։ «Ինձ 2014 թվականի հոկտեմբերին առևանգեցին, տարան։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ինձ տարան Նուբարաշենի հողերը գցեցին։ Հրաման էր, որ Դոգի մորը սպանեին։ Պատահական մի մեքենա հայտնվում է, ինձ դնում, տանում է տուն։ Արդեն մի տարի է՝ ես բուժվում եմ հիվանդանոցներում»։

2016-12-03

21:52

AYB FE + 02 12 16

2016-12-03

27

Կանչում ենք ասում ենք. Կարեն Կարապետյան

2016-12-03

14:58

«Սասնա ծռերի» հարազատները հայտարարություն ընդունեցին

2016-12-03

4:52

Թոշակառուն չի կարողանում ստանալ իր գումարը

2016-12-02

20:59

AYB FE + 01 12 16

2016-12-02

2:31

Վաղարշակ Հարությունյանը ընդունում է՝ հայ զինծառայողները կարող են գործել ռուսների հրամանատարությամբ

2016-12-02

59

Երևանում տեղադրվում է գլխավոր տոնածառը

2016-12-01

20:7

Ընդդիմությունը շանս չունի. Շարմազանով

2016-12-01

22:34

AYB FE + 30 11 16

Партнер проекта

Рейтинг@Mail.ru